Քրիստինա Կարիլլո-Բուկարամը մեկ միլիոն հետևորդ ունի YouTube-ում և Instagram-ում։ Սոցցանցերում Քրիստինան հայտնի է FullyRawKristina կեղծանունով։ Նա 32 տարեկան է՝ էկվադորական և լիբանանական արյունով։ Չնայած բուսակեր բլոգերը բավական անկեղծ է իր սոցցանցային լուսանկարներում, սակայն վերջերս հրապարակած իր տեսանյութերից մեկում նա խոստովանել էր, որ դեռևս կույս է։
«Ես մեծացել եմ ուղղափառ քրիստոնյաների ընտանիքում։ Մինչ ամուսնությունը սեռական հարաբերությունների արգելքը իմ աշխարհայացքի հիմակետերից մեկն է»,- ասել է նա
Քրիստինան նաև խոստովանել է, որ շատ զբաղված է եղել իր աշխատանքային գործունեությամբ և տղամարդկանց համար ժամանակ չի ունեցել։ Իր կյանքում ընդամենը երեք տղամարդ է եղել, որոնցից և ոչ մեկին չի հաջողվել փոխել իր մոտեցումը սեռական հարաբերությունների վերաբերյալ։
Կես տարի առաջ Քրիստինան ծանոթացել է Կեշի հետ և հույս ունի, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի։