Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Սիրուշոն այժմ գտնվում է Կանադայում, իսկ ավելի վաղ մեկնել էր Բեյրութ, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:

 

Կադրում Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր, երկարափեշ, ուսերը բաց, շքեղ զգեստ։ Կերպարն անբողջացրել են երգչուհու ապրանքանիշի գեղեցիկ զարդերն ու գոտին։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետւեյալ մեկնաբանությունը․ «Biaf, մեծ պատիվ էր, շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի երեկո էր»։