Որպես կանոն, մեզ հայտնի է աստղերի կյանքի միայն մի կողմը՝ փայլուն եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարներն ու կյանքի մակարդակը, աստղերի մասին բամբասանքներ լսում:
Հայաստանում հայտնի դերասան Հայկ Մարությանը, չնայած զբաղվածությանը, համաձայնեց իր մասին ներկայացնել մի քանի փաստ, որոնք լայն հասարակությանը հայտնի չեն: «Իմ կյանքի բոլոր փաստերը հայտնի են հանրությանը: Իսկ նրանք, որոնք հայտնի չեն, ես էլ չեմ հիշում»,- նկատեց դերասանը: Բայց, ամեն դեպքում, Հայկ Մարության:
1. Սուրճ չի խմում:
2. Ուտում է բացարձակապես այն ամենը, ինչ տալիս են:
3. Մանուկ տարիքում երազում էր բժիշկ դառնալ:
4. Չի կարողանում պատասխանել հարցին՝ ինչպիսի՞ն է ինքը կյանքում:
5. Չի հիշում, մանկության տարիներին ո՞րն է եղել իր սիրելի խաղալիքը:
6. Պլաստիկ վիրահատության կգնա միայն այն ժամանակ, եթե, Աստված մի արասցե, վթարի ենթարկվի:
Հիշեցնենք, որ NEWS.am STYLE-ը նոր խորագիր է ստեղծել՝ «Աստղերը հակառակ կողմից», որը կօգնի իմանալ՝ ինչպիսի՞ն են աստղերն առօրյա կյանքում: Մեր առաջին հյուրը երգչուհի Եվա Ռիվասն էր, ում առաջարկել էինք ներկայացնել իր մասին 10 փաստ, որոնց մասին ոչ ոք չգիտի: