Արամեի և Աննա Թովմասյանի ընտանիքում սպասվում է երկրորդ համալրումը։ Ընտանիքի նոր անդամի սեռը զույգը պարզել է անակնկալ ձևով։
Այդ առիթով կազմակերպված միջոցառմանն ընկերները խաբել են զույգին՝ անակնկալ արկղում պահելով վարդագույն փուչիկներ։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ Արամեն ու Աննան շատ են ուրախանում նաև աղջիկ ունենալու մտքից, բայց մեկ ժամ անց ընկերները նրանց հանձնում են անակնկալ տուփ, որում թաքնված է կապույտ ավտոմեքենա և գրություն. «Բարև մամա, բարև պապա։ Ես Մարատն եմ»։
Նրանք նկատելիորեն հուզվում են, երբ իմանում են, որ որդի են ունենալու։ Տղա երեխա ունենալն ու նրան իր հոր պատվին Մարատ անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն է։
«Եվս մեկ հրաշք մեր կյանքում։ Դիտեք, թե ինչպես են մեզ խաբել։ Ես նույնպես տեղյակ չէի, թե ինչ սեռի երեխայի ենք սպասում»,- տեսանյութին կից գրել է Աննան։
Զույգի դուստրը՝ Աննա Մարիան, արդեն 2 տարեկան է։