39-ամյա Աննա Սեմենովիչը հանգստանում է Հունաստանում։ «Блестящие» խմբի նախկին երգչուհին երկրպագուներին ուրախացրել է լողազգեստով նոր գայթակղիչ լուսանկարներով։

 

 

Կադրերում արտիստուհին մարմինը ցուցադրել է տարբեր կողմերից։ Աննան խոստովանել է, որ բազում տղամարդիկ իրեն խնդրել են մասնակցել նման ֆոտոշարքերի եւ նա չի կարողացել մերժել նրանց։

 

«Հարգելի տղամարդիկ, ձեր բազմաթիվ խնդրանքներով տեղադրում եմ լողազգետով լուսանկարներ՝ բոլոր կողմերից․․․ Ինձ հետաքրքիր է, իմ էջին հետեւող տղամարդկանց դու՞ր են գալիս փարթամ կազմվածքով կանայք։ Ես երբեք նիհար չեմ եղել եւ չեմ տեղավորվել նորաձեւության դիզայներների ստեղծած չափսերի մեջ, սակայն այդուհանդերձ երկար ժամանակ համարվել եմ սեքս սիմվոր, ինչն իրականություն է», - գրել է երգչուհին իր Instagram-ում։

 

Աննան դժգոհել է, որ փարթամ կրծքով կանանց համար դժվար է համապատասխան հագուստ ընտրելը, քանզի համաշխարհային բրենդները հազվադեպ են հաշվի առնում 5-րդ կամ 6-րդ համարի կուրծք ունեցող կանանքց։

Հետեւորդները մեկնաբանությունների հատվածում սատարել են նրան․ «Անյա, ամեն ինչ գերազանց է։ Դու ամեն ինչ ունես։ Սուպեր-կին», «Ծովերի թագուհի»։