Բրիտանուհի Քլեր Ուայթ Քելլերը ֆրանսիական Givenchy նորաձեւության տանն աշխատանքի ընթացքում այնքան բարձր նշաձող է սահմանել, որ այն պահպանել դժվար է նույնիսկ իր համար։ Սակայն յուրաքանչյուր անգամ դիզայները ցույց է տալիս, որ հաջողությամբ է անում դա։ Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում նա ներկայացրել է կուտյուրային Nobless Radicale հավաքածուն՝ իր վարպետության հերթական ապացույցը։ Ֆուտուրիստական կոստյումներ, օվերսայզ ժակետներ, որոնք առատորեն զարդարված են փայլերով, շքեղ զգեստներ, խոշոր թիկնոցներ. ամենն, ինչում դիզայները միշտ հաջողել է, աս սեզոնին հաջողությամբ ներգրավվել է նորաձեւության տան էսթետիկայում։

 

Նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը եւս շեշտադրում է արել տարբեր երանգների փետուրների վրա. դրանք զարդարում էին զգեստների փեշերը, կոշիկներն ու մոդելների սանրվածքները։ Կերպարներն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը, կաշվե լայն գոտիները եւ փետուրներից պարաստված խոշոր գլխազարդերը։