Բելգիահայ երգչուհի Keyoh-ը կրկին հեղինակավոր ամսագրի շապիկին է: Այս անգամ երգչուհին զարդարել է ամերիկյան հայտնի Picton Magazine-ի հունիսյան համարը: Հայուհին իր հերթական հաջողությմբ կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
«Picton ամսագիրը Սան Ֆրանցիսկոյում է գործում: Նրանք ինձ վաղուց են հետեւում սոցիալական ցանցով. ինձ հետ կապվել են Instagram-ի միջոցով: Առաջարկը եղել է դստերս՝ Էլիսայի ծնունդից հետո: Իհարկե, այդ ժամանակ ես ընդհանրապես պատրաստ չէի նկարահանումների: Ինչպես շատ կանանց, ինձ էլ էր անհրաժեշտ վերականգնվել ծննդաբերությունից հետո:
Նրանք ինձ առաջարկեցին մեկնել Սան Ֆրանցիսկո կամ Փարիզ, որտեղ որ պետք է տեղի ունենային նկարահանումները: Բայց երկու դեպքում էլ տարածությունն ինձ համար խոչընդոտ էր: Դստերս ծնվելուց հետո ես չէի կարող ոչ մի ակնթարթ նրանից հեռու լինել: Շատ ուրախ եմ, որ, ամեն դեպքում, լուծում գտանք եւ ֆոտոշարքն իրականացրինք Բելգիայում:
Շատ լավ ստացվեց, քանի որ այդ օրը դուստրս եւս ներկա էր նկարահանումներին եւ, նույնիսկ, հայտնվեց լուսանկարներից մի քանիսում: Դա նրա առաջին նկարահանումն էր որեւէ ամսագրի համար»,-ուրախությամբ պատմում է Keyoh-ը, որը ամսագրի էջերում ներկայացել է ռետրո ոճում՝ գլամուրային մայրիկի կերպարով:
Ավելի մանրամասն՝ style.news.am