Տղամարդու համբույրը կարող է պատմել նրա զգացմունքների մասին: Պարզապես հարկավոր է սովորել ճիշտ հասկանալ համբույրը:

Արագ համբույր

Առաջին հայացքից շուրթերին արագ համբույրը բավական անմեղ է թվում, բայց այն կարեւոր ուղերձ է պարունակում (հատկապես եթե տղամարդն առաջին անգամ է ձեզ այդպես համբուրում): Դա նշանակում է, որ նա արդեն պատրաստ է ավելի լուրջ համբույրների:

Երկարատեւ համբույր

Նա շուրթերդ համբուրում է սովորականից երկար: Սա շատ զգայուն համբույր է, բազմանշանակ եւ շատ հուզիչ: Նման համբույրով տղամարդն ակնարկում է, որ հարաբերությունների ակտիվ փուլին անցնելու ժամանակն է:

«Կտցահարում»

Սա քնքուշ եւ հուզիչ համբույր է, որը խոսում է մեծ սիրո եւ կապվածության մասին: Այս համբույրը թեթեւ է, ներքին հուզում չի առաջացնում եւ միաժամանակ ցույց է տալիս, որ տղամարդը սիրում է քեզ:

Ֆրանսիական համբույր

Ֆրանսիական համբույրը բարդ է եւ բազմակողմ, այդ պատճառով հարկավոր է նկարագրել մի քանի տարբերակ:

ա) ստանդարտ ֆրանսիական համբույր

Լեզվով եւ ակտիվ փոխգործակցությամբ համբույր: Շատ կրքոտ է, թեժ եւ գրգռող: Տղամարդն այս համբույրի միջոցով «ասում» է՝ «Ես հենց հիմա ուզում եմ քեզ»:

բ) Տանգո բերանով

Դա քաղցր խաղ է, որն ուղեկցվում է լեզվի տարատեսակ շարժումներով: Երբ լեզվի ծայրը մի ակնթարթ հպվում է վերին շրթունքին, իսկ հետո արդեն «զբոսնում» զուգընկերուհու բերանով: Այդպիսի համբույրը խոսում է այդ մասին, որ տղամարդն իսկապես գիտի՝ ինչպես հաճույք պատճառել քեզ:

գ) Նա ուտում է բերանդ

Շատ համառ համբույր, երբ տղամարդը փորձում է հնարավորինս լայն բացել շուրթերը, իսկ որոշ շարժումներ կարելի է նույնիսկ կոպիտ գնահատել: Այդպիսի տղամարդը կարող է անկողնում ագրեսիա դրսեւորել, եւ համբույրի միջոցով զգուշացնում է այդ մասին: Եթե չես դիմադրում, նա համարում է, որ «կանաչ լույս» է ստացել:

Կծել

Եթե նա թեթեւակի կծում է ձեր շրթունքը, քիթը կամ պարանոցը, նշանակում է՝ արտասովոր զգացողություններ է սիրում, բայց քեզ ցավ չի պատճառի: Այդ կերպ նա թեթեւակի՝ թույլատրելիի սահմանում խաղում է:

Անսպասելի համբույր

Նա համբուրում է քեզ, երբ պարզապես քայլում եք փողոցում. քեզ դեպի իրեն է քաշում եւ կրքոտ համբուրում: Բայց լավ կլինի, եթե այդ պահին տանը լինեք, քանի որ նման համբույրով տղամարդը քեզ հետ սեքսով զբաղվելու ցանկություն է հայտնում:

Ռոմանտիկ համբույր

Սա ամենադասական եւ ամենառոմանտիկ համբույրն է: Նման համբույր հաճախ ֆիլմերում են ցուցադրում, երբ հասունանում է բարի ավարտի պահը, երբ բոլորն ամուսնանում են եւ հեքիաթում հայտնվում: Տղամարդը գրկում է կնոջ իրանը կամ ձեռքերը մազերի մեջ մխրճում եւ քնքշորեն համբուրում: Նման համբույրը սովորաբար խոսում է զուգընկերների միջեւ ուժեղ կապի եւ խորը զգացմունքների մասին: