Ամառվա շոգ եղանակին մարդ ամենաշատը զովանալու կարիք է զգում: Այս հարցում մեծ նշանակություն ունեն զովացուցիչ ընպելիքներն ու սննդամթերքները:
Delish կայքը հրապարակել է հերթական հոլովակը, որում մանրամասն ցուցադրվում է վարդի օշարակով ամառային զովացուցիչ ըմպելիք պատրաստելու նոր բաղադրատոմս:
Առաջարկվող ըմպելիքը պատրաստելու համար ձեզ հարկավոր է 2 բաժակ վարդի օշարակ, ¼ բաժակ շաքարավազ, 3 բաժակ սառեցված ազնվամորի, ½ բաժակ թարմ ազնվամորի և անանուխ:
Պատրաստման եղանակի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում: