23-ամյա Քենդալ Ջենները դարձել է «L’Officiel» ամսագրի ամերիկյան տարբերակի ամառային համարի հերոսը։
«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղը ֆոտոշարքում ներկայացել է առօրйա կերպարներում, հանդուգն կաշվե կոստյումով եւ թոփլես։ Քենդալը նաեւ մի քանի բյութի կերպար է ցուցադրել. նրան լուսանկարել են առանց դիմահարդարման, կարմիր շրթներկով եւ կապույտ ստվերաներկով։
Ֆոտոշարքի հեղինակն ավստրալացի հայտնի լուսանկարիչ Ռասել Ջեյմսն է։ Քենդալը եւ Ռասելը ծանոթ են ավելի քան հինգ տարի, եւ լուսանկարիչը հետեւել է նորաձեւության աշխարհում նրա ճանապարհին։ «L’Officiel»-ին տված հարցազրույցում լուսանկարիչը պատմել է մոդելի ճանապարհի եւ բարդությունների մասին, որոնց նա բախվել է հայտնի անվան պատճառով։ Ջեյմսը հայտարարել է, որ Ջեններին հաջողել է հաղթահարել հեռուստաշոուի աստղի համբավը։
«Ես տեսել եմ՝ ինչպես էին քննադատում նրան, ինչպես էին ուժեղ ճնշում գործադրում։ Շատերն ասում էին, որ պոդիումում նրա հաջողությունը պայմանավորված է հայտնիությամբ ու ճանաչմամբ։ Իրականում ամեն ինչ հակառակ կերպ է եղել։ Համբավն ամենադժվար բանն էր, ինչ նա ստիպված է եղել հաղթահարել իր ճանապարհին»,- նշել է լուսանկարիչը։ Ռասելի խոսքով՝ Քենդալը ստիպված է եղել քասթինգներն անանուն անցնել. «Դիզայներները չգիտեին, որ վարձում են Քենդալ Ջեններին»,- նշել է նա։
Ավելի վաղ Քենդալ Ջեններն արժանացել է իտալացի մոդելյեր Ջամբատիստ Վալիի եւ H&M ապրանքանիշի նոր, համատեղ հավաքածուն առաջինը ներկայացնելու պատվին։ Կաննի գալա երեկոյին հայտնվելու համար Քենդալ Ջենները ստիպված է եղել բաց թողնել քրոջ՝ Քայլի Ջենների նոր բյութի հավաքածուի ցուցադրությունը։