Աշխարհում կանանց 30%-ը նշում է, որ վերջին անգամ սեռական հարաբերությունների ժամանակ ցավի զգացում են ունեցել:
Ոմանք անտեսում են այդ փաստը՝ այդ մասին չհայտնելով նույնիսկ իրենց զուգընկերոջը, իսկ շատերն էլ դիմում են բժշկի միջամտությանը:
Եթե բացահայտվի ցավի պատճառը, միանշանակ ավելի հեշտ կլինի լուծել այդ խնդիրը:
Ահա այն հիմնական պատճառները, որոնք սեռական հարաբերությունները ցավոտ են դարձնում:
Ցավ սեքսի ժամանակ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
Հաճախ կանայք սեռական ճանապարհով փոխանցվող շատ վարակների մասին չեն իմանում, քանի որ կոնկրետ ախտանիշները բացակայում են, սակայն երբեմն օրգանիզմը ուշ է արձագանքում այդ հիվանդություններին:
Այնուամենայնիվ, սեռական հարաբերությունների ժամանակ այդ վարակները կարող են ցավի պատճառ դառնալ:
Սեռական հարաբերության ժամանակ դուք ցրված եք
Ցավ սեքսի ժամանակ
Հաճախ սեռական հարաբերության ժամանակ թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ կենտրոնացած չեն, նրանք չեն զգում միմյանց, քանի որ հոգնած են կամ ճնշված:
Սթրեսը սեռական հարաբերությունը ցավոտ չի դարձնում, սակայն նպաստում է ցավին, քանի որ այդ դեպքում դուք ձգվում եք և լարվում:
Բացի այդ, սթրեսը նաև հանգեցնում է բակտերիալ վարակների առաջացմանը:
Եթե դուք հոգնած եք կամ անհանգիստ, ապա ավելի լավ է մոռանալ սեռական հարաբերությունների մասին:
Ծննդաբերությունը՝ ցավի պատճառ
Բժիշկների մեծամասնությունը հայտնում է, որ ծննդաբերությունից հետո կանանց մոտ սեռական հարաբերություննեը կարող են ցավով ուղեկցվել, քանի որ թե՛ ծննդաբերությունը, և թե՛ երեխային կրծքով կերակրելը ժամանակավորապես ազդում է մարմնի վրա՝ ձգելով մկանները:
Հարկավոր է փոխել դիրքերը
Սեռական հարաբերություններում կարևոր է, երբ զուգընկերները իրենց հարմարավետ են զգում: Իհարկե, հաճելի է նոր դիրքեր փորձել՝ ի վերջո հասնելով նրան, ինչ հաճելի է երկուսին:
Դուք նույնիսկ կարող եք ընթերցել համապատասխան գրականություն սեռական հարաբերության դիրքերի մասին, քանի որ շատ հեղինակներ քննարկում են դիրքեր նույնիսկ տարվա ամեն օրվա համար:
Հարկավոր է դիմել բժշկին
Մի շարք դեղամիջոցներ երբեմն սեռական հարաբերությունները դարձնում են ոչ միայն ցավոտ, այլև անտանելի:
Հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, ով կարող է զննել ձեզ և առաջարկել ցավից ազատվելու տարբեր միջոցներ: