Սեռական հարաբերությունների ժամանակ հայտնաբերված հնագույն միջատները գիտնականների համար բացահայտել են սեռական վարքագծի էվոլյուզիան: Պարզվել է սեքսի միսիոներական դիրքը առնվազն 165 մլն տարի պատմություն ունի:
Միսիոներիական դիրքը ստեղծել են ոչ թե մարդիկ, այլ ոչ մեծ միջատները, որոնք գոյություն են ունեցել տաս միլիոն տարի առաջ և արդեն այդ հնագույն ժամանակները նախընտրել են այդ դիրքը: Այս եզրակացության են եկել Պեկինի մանկավարժական համալսարանի գիտնականները Շու Լիի գլխավորությամբ: Ուսումնասիրելով երկրի հյուսիս-արևելյան հատվածում բազմաթիվ միջատների քարացած մնացորդները' գիտնականները հայտնաբերել են գիտության համար հազվագյուտ երևույթ սեքսի ժամանակ քարացած միջատներ:
Դրանք եղել են Anthoscytina perpetua կոչվող միջատները, որոնք սնվում են բույսերի հյութով և թռնում են մեկ ցողունից մյուսը: Գիտնականները պարզել են, որ միջատները քարացել են 165 մլն տարի առաջ և գիտությանը հայտնի ամենահին կենդանիները, որոնք քարացել են սեքսով զբաղվելուց: