Այնպես չէ, որ ինտրովերտները չեն սիրում մարդկանց։ Ուղղակի նրանք միշտ ընտրողաբար են մոտենում։

Այս տեսակի մարդկանց համար «Ներքին գեղեցկությունը արտաքինից կարևոր է» արտահայտությունն ուղղակի բառեր չեն։ Սակայն  ինտրովերտների հասցեին հնչող մի շարք մեղադրանքներ իրականում շատ չափազանցեցված են.

Առասպել #1- ինտրովերտները քչախոս են

Դա այդպես չէ։ Ուղղակի նրանք չեն խոսում, եթե ասելու բան չեն ունենում։ Նրանք չեն սիրում դատարկ խոսակցություններ։ Եթե նրանց հետ որևէ հետաքրքրող թեմայից խոսեք, ապա նրանց լռեցնելն անհնար կլինի։

Առասպել #2- նրանք ամաչկոտ են

Ամաչկոտությունը ոչ մի ընդհանուր բան չունի ինտրովերտների հետ։ Ինտրովերտները չեն վախենում մարդկանցից, ուղղակի շփման համար նրանց պատճառ է անհրաժեշտ։ Նրանք չեն շփվում միայն շփման համար։ Եթե ցանկանում եք խոսել ինտրովերտի հետ, ապա ուղղակի խոսեք նրանց հետ։ Մի վախեցեք անհարգալից երևալուց։

Առասպել #3- նրանք կոպիտ են

Ինտրովերտները հաճախ պատճառ չեն գտնում հարգալից խոսքերով փոխանակվելու համար։ Նրանք ցանկանում են, որպեսզի ամեն ինչ լինի անկեղծ և բնական։ Ցավոք սրտի սա հիմնականում անընդունելի է, այդ պատճառով երբեմն ինտրովերտները շատ ջանք են թափում, որպեսզի հարմարվեն և դա նրանց համար հոգնեցուցիչ է։

Առասպել #4 - ինտրովերտները չեն սիրում մարդկանց

Հակառակը, նրանք շատ են գնահատում այն մի քանի ընկերներին, որոնց նրանք ունեն։ Նրանք իրենց մոտ ընկերներին մեկ ձեռքի մատների վրա կարող են հաշվել։ Եթե դուք ինտրովերտ ընկեր ունեք, ապա կարող եք վստահ լինել, որ ողջ կյանքի ընթացքում հավատարիմ դաշնակից ունեք։

Առասպել #5 – ինտրովերտները տարօրինակ են

Ինտրովերտների մեծամասնությունը ինդիվիդուալիստներ են։ Նրանք չեն գնում ամբոխի ետևից։ Նրանք նախընտրում են գնահատված լինել իրենց անսովոր ապրելակերպի համար։ Նրանք մտածում են իրենց գլխով և այդ պատճառով հաճախ են մարտահրավեր նետում սովորական դարձած երևույթներին։ Նրանք որոշումներ չեն կայացնում միայն այն բանի համար, որ մոդայիկ է և հայտնի։