Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան Կուզմինյան գերեզմանատանը՝ եղբոր գերեզմանի կողքին, հողատարածք է գնել։ Այս մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաընկերության «Звезды сошлись» թոք-շոուի ընթացքում:
Երգչուհին ցանկանում է, որ իրեն հողին հանձնեն հարազատի կողքին։ Ճարտարապետներն արդեն իսկ սկսել են էսքիզների ստեղծման աշխատանքը եւ պրիմադոննային առաջարկում են ընտանեկան դամբարանի տարբերակներ։