Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում կարմրահեր գեղեցկուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է վառ գույնի պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները եւ վառ դիմահարդարումը։
«Կյանքը երբեք կանգնած չէ տեղում, ամեն ինչ մշտապես փոխվում է, եւ մարդը պետք է փոխվի մոլորակի հետ։ Կայունությունը պատրանք է։ Որքան շատ է մարդը վախենում փոփոխություններից, այնքան շատ է կառչում հնից։ Երբ հեշտությամբ եք բաժանվում անցյալից, կյանքը բացում եք ապագայի առջեւ»,- մեկնաբանություններում գրել է նա։