Բաղադրիչներ
1. Խտացրած կաթ – 300 մլ
2. Բարձր յուղայնության թթվասեր կամ սերուցք – 300 մլ
3. Դառը շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը հալեցնել:
2. Թղթե բաժակների մեջ 2 գդալ շոկոլադ լցնել և տարածել բաժակի ներքին պատերին:
3. Շոկոլադապատ բաժակները 10 րոպե դնել սառնարանում:
4. Սառը սերուցքը հարել, մինչև փրփրի, այնուհետև ավելացնել խտացրած կաթը և խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի:
5. Ստացված սերուցքային զանգվածը լցնել շոկոլադե բաժակների մեջ և կրկին 10 րոպեով դնել սառնարանը:
6. Այնուհետև բաժակների մեջ պաղպաղակի փայտիկներ դնել և 5 ժամ պահել սառցախցիկում