«Խելահեղ հարուստ ասիացիները» ռոմանտիկ կատակերգության աստղ Կոնստանս Վուն Լոս Անջելեսից մի քանի ամսով տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 6,5 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է վարձել Մանհեթենում։ Երեք ննջասենյակ ունեցող շքեղ առանձնատանը նրա հետ ապրում է նաև իր սիրելի ճագարը՝ գրում է Daily Mail-ը։

 

Առանձնատան տերը հայտարարել է, որ 37-ամյա դերասանուհին շքեղ բնակարանը վերածել է ճագարի համար զուգարանի․ նրան թույլատրվում է ազատ տեղաշարժվել և աղտոտել որտեղ պատահի։ Իսկ իր սիրելիի հետևից հավաքել Կոնստանսը ամենայն հավանականությամբ չի սիրում։

Фото: © Instagram/constancewu

Фото: © Instagram/constancewu