Աննկարագրելի համեղ և յուրօրինակ աղանդեր, որը կգրավի բոլոր քմահաճ սրտերը
Յուրաքանչյուր խմորաշերտերի համար պահանջվող բաղադրիչներն են՝
- հավկիթ – 1 հատ
- ալյուր – 80 գր
- շաքարավազ – 100 գր
- թթվասեր – 120 գր
- կարտոֆիլի օսլա – 15 րոպե
- սոդա – 1 թ/գդ
- կակաո փոշի – 2 ճ/գդ
- սալորաչիր – 100 գր
- կակաչի սերմ – 100 գր
- պոպոք – 100 գր
Կրեմ՝
- թթվասեր – 500 գր
- շաքարի փոշի – 50 գր
- սերուցք – 500 մլ
- եփած խտացրած կաթ – 1 բանկա
Պատրաստման եղանակը՝
Սկսենք պատրաստել խմորաշերտերը։ Հավկիթն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, որ գույնը սպիտակի, այնուհետև ավելացնում ենք թթվասերն ու շարունակում հարել։ Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրն ու կարտոֆիլի օսլան և ավելացնում հավկիթի զանգվածին։ Սալորաչիրը մանրացնում ենք, լցնում խմորի մեջ և եփում 25-30 րոպե 180 °C ջեռոցում։
Նույն ձևով պատրաստում ենք նաև մյուս 2 խմորաշերտերը, մեկի մեջ լցնելով կակաչի սերմերը, իսկ մյուսի մեջ՝ մանրացրած պապոքը։
Այժմ պատրաստենք կրեմը։ Սերուցքը հարիչով հարում ենք այնքան, որ ստացվի փափուկ զանգված։ Այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը և լավ խառնում։ Առանձին ափսեի մեջ խառնում ենք 500 գր թթվասերն ու շաքարի փոշին և ավելացնում խտացրած կաթի զանգվածին։ Սկսենք կառուցել մեր տորթը։ Յուրաքանչյուր խմորաշերտի վրա կրեմ ենք քսում, իսկ շերտերի հերթականությունը որոշեք Դուք։ Ավելացած կրեմը քսում ենք տորթի կողքերին և ձևավորում ըստ ճաշակի։
Անուշ լինի
Աղբյուրը՝ foodblog.am