ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակվող Դեբի Զուտանտն ամուսնացել է հարազատ եղբոր հետ: Նրա պատմությունը ներկայացրել է The Sun-ը:
Զուտանտին երեք տարեկանում որդեգրել են: Երբ Դեբին դարձել է 35 տարեկան, որոշել է գտնել ծնողներին, և դա նրան հաջողվել է: Հոր հետ հանդիպման ժամանակ վերջինս պատմել է, որ Դեբին ունի արյունակից եղբայր` Ջո անունով: Կինը կապ է հաստատել նրա հետ և նրանք պայմանավորվել են հանդիպել:
Դեբին առաջին հայացքից սիրահարվել է Ջոյին, վերջինս պատասխանել է նրա զգացմունքներին: Զույգը երկար ժամանակ հարաբերությունները թաքուն է պահել շրջապատի քննադատություններից խուսափելու համար, սակայն հետո նրանք ամուսնացել են:
ԱՄՆ-ում արգելվում է արյունակիցների ամուսնությունը, սակայն Դեբիի և Ջոյի ազգանունները տարբեր են եղել, և ամուսնության գրանցման վայրում նրանց ազգակցական կապը չի նկատվել: Որոշ ժամանակ անց զույգը բաժանվել է: