Այս տարի՝ հունիսի 1-9-ը Արցախը կհյուրընկալի CONIFA Sportsbet.io Euro Cup 2019 մրցաշարը։ Առաջին տեղի համար պայքարելու են 12 թիմեր, որոնք ներկայացնում են Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Խամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային ֆեդերացիաները։
ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ և համապատասխանաբար՝ 54 հավաքական թիմեր: 2014 թվականից ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո սկսել են կազմակերպվել ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:
Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Արթուր Գրիգորյանը, Անդրեն, Սիրուշոն, Արտեմ Վալտերը, Մանոլոն, Միշան, «Արցախի ձայներ»-ը, Վարդան Բադալյանը և այլ սիրված արտիստներ: