Սեքսը հիանալի եւ հաճելի երեւույթ է։ Սեռական ակտի տեւողությունն այս գործընթացի ամենակարեւոր ասպեկտներից մեկն է։ Վաղաժամ սերմնաժայթքումը բացասաբար է ազդում երկու զուգընկերների հոգեբանական վիճակի վրա. կանանց մոտ անբավարարության, իսկ տղամարդկանց մոտ թերարժեքության զգացում է առաջանում։ Այդ պատճառով շատ տղամարդկանց մոտ հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է երկարաձգել սեռական ակտը։
Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն, որ սեռական ակտի տեւողության վրա ազդող շատ գործոններ կան՝ սթրես, կենսակերպ, տղամարդու խառնվածքը, տրամադրությունը։ Հազվադեպ դեպքերում վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող են լինել հիվանդությունները։ Սակայն հիմնականում այս խնդիրն ունի հոգեբանական պատճառներ։
Եթե Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել հեշտանք ապրելու հարցում, պետք չէ միանգամից վազել սեքսապաթոլոգի մոտ։ Կան տարբեր գործոններ սեռական ակտը երկարաձգելու համար։
Ի՞նչն է ազդում սեռական ակտի տեւողության վրա։
Կենսակերպը մեծ ազդեցություն ունի սեռական կյանքի վրա։ Անհրաժեշտ է վերանայել Ձեր կենսակերպն ու սննդակարգը։ Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ավելի հաճախ թարմ օդ շնչել։ Բացի այդ, նաեւ խորհուրդ է տրվում հրաժարվել ճարպոտ ու յուղալի, կծու սնունդից եւ ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել։ Պետք չէ մոռանալ նաեւ նիկոտինի, սուրճի եւ ալկոհոլի չարաշահումների մասին։ Նաեւ խորհուրդ չի տրվում սեքսով զբաղվել կուշտ ստամոքսով։ Սնվելուց հետո սեքսով զբաղվելը բացասաբար է ազդում տղամարդկանց էրեկցիայի վրա։
Միաժամանակ սերմնաժայթքումը կարող է ազդել սեռական ակտի հաճախականության վրա։ Ինչքան հազվադեպ եք Դուք սեքսով զբաղվում, այնքան ավել արագ եք հեշտանք ապրում։ Եթե զույգը շատ հաճախ է կանոնավոր սեքսով զբաղվում, ապա դա կարող է վերացնել արագ սերմաժայթքման խնդիրը։
Նույն սկզբունքն էլ գործում է կրկնակի սեռական ակտի ժամանակ: Երկրորդ զուգավորման ժամանակ տղամարդու արտադրությունն ավելի երկար է լինում, այդ պատճառով այն օգնում է զուգընկերուհուն հեշտանքի հասցնել:
Ինչպես երկարաձգել սեռական ակտը:
Այս խնդրի առկայության դեպքում կարելի է դադարեցնել ֆրիկցիաները (առնանդամի շարժումները). դրանից կնոջ գրգռվածությունը չի թուլանա, բայց երբ սկսի էրեկցիան նվազել, պետք է կրկին վերականգնել ֆրիկցիաները: Բացի այդ, կարելի է անցում կատարել օրալ հպումների, փոխել դիրքերը: Սա ոչ միայն բազմազանություն կմտցնի սեռական ակտում, այլեւ կերկարաձգի այն:
Սեռական ակտի ժամանակ կանայք հնարավորություն ունեն ոչ միայն հոգեբանորեն օգնել տղամարդուն, այլեւ կարող են ազդել նրա վրա: Հեշտանքի ի հայտ գալու առաջին իսկ վայրկյաններին նա կարող է մատով սեղմել առնանդամի գլխիկը, որով նա կարող է ընդհատել գրգռումը: Այդնդեպքերում, երբ կինը վերեւում է գտնվում, սա թույլ է տալիս նրան ղեկավարել շարժումների ուժն ու ռիթմը, ներթափանցման խորությունը. այսպես կարելի է երկարաձգել հեշտանք ապրելը:
Պահպանակները ոչ միայն օգնում են հակաբեղմնավորման գործում, այլեւ թուլացնում են առնանդամի զգայունությունը, ինչի հետեւանքով մեծանում է էրեկցիան, իսկ սերմնաժայթքումը հետաձգվում է: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կրել երկու պահպանակ, ինչն ավելի շատ է նվազեցնում տղամարդու զգայունությունը, բայց հիշեք, որ երկրորդ պահպանակի պատռվելու հավանականությունը շատ մեծ է: Նույն ազդեցությունը կարելի է ստանալ առնանդամի գլխիկին տեղական անզգայացնողն քսուք օգտագործելով:
Երբեմն քիչ քանակության ալկոհոլը դրականորեն է ազդում սեռական ակտի տեւողության վրա: Ալկոհոլը թմրեցնում է զգայունությունը եւ դանդաղեցնում հեշտանքի ռեակցիան: Պետք է նշել, որ գարեջրի մեջ կա բրոմ, որը հանգստացնող միջոց է. գինին նույնպես լավ տարբերակ է: Հետեւաբար ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինի խմելը ոչ միայն հաճելի է, այլեւ կարող է երկարաձգել սեռական ակտը:
Սեռական ակտը երկարաձգելու ավանդական մեթոդները:
Ասում են, որ ժենշենի արմատը հիանալիորեն օգնում է սեռական կյանքում առկա խնդիրների դեմ պայքարելու հարցում: Այն կարելի է գտնել ցանկացած դեղատանը, եւ դրա թուրմը խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ հաց ուտելուց առաջ:
Ձեզ կարող է օգնել նաեւ յոգան, որը սովորեցնում է մարդուն ղեկավարել սերմնաժայթքումը՝ առնանդամի մկանները լարելու եւ թուլացնելու հաշվին:
Կան նաեւ հատուկ վիդեո-դասընթացներ, որոնք օգնում են ղեկավարել հեշտանքը: Նման վիդեոները ոչ միայն Ձեզ որոշակի տեխնիկա եւ վարժություններ կսովորեցնեն, այլեւ կհանգստացնեն Ձեզ:
Հոգեբանները կարծում են, որ սեռական ակտը երկարաձգելու միջոց է նաեւ գայթակղություն չառաջացնող երեւույթների վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելը: Բայց պետք չէ չափն անցնել, որպեսզի էրեկցիան լիովին չվերանա:
Արագ հեշտանք ապրելը դեպրեսիայի եւ վատ տրամադրության պատճառ չպետք է դառնա, քանի որ նման վիճակը կարող է թերարժեքության զգացում առաջացնել: Կարեւորը այն է, որ այս որոշումը զույգերը միասին կայացնեն եւ խուճապի չմատնվեն:
Եւ իհարկե, վաղաժամ սերմնաժայթքումը չպետք է դառնա սեքսից հրաժարվելու պատճառ:
Այդ պատճառով կանոնավոր կերպով սեքսով զբաղվեք, փոխեք Ձեր կենսակերպն ու սովորությունները, ինքնավստահ եղեք եւ սեռական ակտի երկարաձգման խնդիր չի լինի: