Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերի» աշխարհի մասին ևս 4 վեպ է ստեղծել։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Նշվում է, որ նոր ստեղծագործությունների մեջ հեղինակը կենտրոնացել է Հոգվարթսում դասավանդվող առարկաների և կախարդանքների վրա։ Ընթերցողները կկարողանան «խորասուզվել մոգության հագեցած պատմության մեջ» և «վերադառնալ անցյալ, որպեսզի ուսումնասիրեն Հարի Փոթերի պատմության հիմքում ընկած մոգությունները»։

Պատմություննները հասանելի են լինելու էլեկտրոնային տարբերակով՝ Ռոուլինգի pottermore.com կայքում։ Առաջին երկու գրքերը, որոնք անվանվել են «Հարի Փոթեր․ Ճամփորդություն գուշակություններով և աստղագիտությունով» և «Հարի Փոթեր․ Ճամփորդություն մոգական արարածների խնամքով» լույս են տեսնելու հունիսի 27-ին։ Մնացած երկու աշխատանքները գրողը հրատարակելու է ավելի ուշ։