Հղիության ժամանակ ծխող կանանց երեխաներն ավելի հաճախ են հոգեկան խանգարումներ ունենում՝ առաջին հերթին դեպրեսիա եւ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ):
Ավելին՝ նման երեխաները ավելի հաճախ են սկսում թմրանյութեր օգտագործել եւ ստիպված մեն լինում բուժվել թմրամոլությունից: Այս մասին զգուշացնում են Տուրկուի համալսարանի գիտնականները (Ֆինլանդիա):
Ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշին բնորոշ են կենտրոնանալու անկարողությունը, չափից շատ շարժողական ակտիվությունը, իմպուլսիվությունը եւ դյուրագրգռությունը: Գիտնականները հաստատել են, էր ծխող կանանց երեխաները 44 տոկոսով ավելի հաճախ են հոգեմետ դեղերով նման խանգարման բուժման կարիք ունենում, քան չծխող կանանց երեխաները:
Կենդանիների հետ փորձերի ժամանակ գիտնականները ուշադրություն են դարձրել նրա վրա, որ նիկոտինը կործանարար ազդեցություն է ունենում սաղմի գլխուղեղի բջիջների զարգացման վրա: Թերհաս երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են, ուղեղի ճակատային մասի եւ ուղեղիկի փոքրացում է գրանցվել ի տարբերություն այն նորածինների, որոնց մայրերը չեն ծխել:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այն աղջիկների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են, կարող են վերարտադրողականության հետ խնդիրներ ունենալ:
Կանանց համար էլ ծխելը վտանգավոր է, քանի որ հանգեցնում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման ավելի արագ, քան տղամարդկանց դեպքում: