Աստղը ցանկացել է շոյել կենդանուն, երբ ձին ատամներով բռնել է դերասանուհու կուրծքը: Դրանից հետո կինը հրաժարվել է շոյել կենդանուն:
Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Չասթեյնը, որը «Օսկարի» է արժանացել «Աղախինը» ֆիլմում դերակատարման համար, ցույց է տվել, թե ինչպես է ձին կծել նրան փողոցում: Միջադեպի տեսանյութը դերասանուհին հրապարակել է Instagram-ի իր էջում:
Չասթեյնը փողոցում ձի է տեսել և տիրոջը հարցրել է, թե կարելի է արդյոք շոյել կենդանուն: Դերասանուհին նաև հավելել է, որ չի ցանկանում ինչ-որ բան անել, ինչը կտխրեցնի տիրոջը: Այդ պահին կենդանին կծել է դերասանուհու կուրծքը: