ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով' տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց' 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք' ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:
Մարդկային ուղեղն ընկալում է սեքսուալ պատկերներն անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են' տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար' սրանով են պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:
Ճիշտ է, որ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և ռոմանտիկ, և կռվազան, լուծել կոնֆլիկտներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի' տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:
Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեի ընթացքում, իսկ տղամարդը' 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում է' 20000, իսկ տղամարդը'7000 բառ:
Ինչո՞ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:
Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ' ոչ շատ:
Մի խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում զույգերը կարող են զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից:
Սեռական սառնություն
Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական հարաբերության ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Այսպիսի կանանց մոտ սեռական հակումն իջած է, հեշտանքը բացակայում է, և նրանք հաճախ տհաճության պատճառով խուսափում են սեռական հարաբերությունից:
Ֆրիգիդությունը լինում է ժամանակավոր և մշտական:
Ֆրիգիդության պատճառները բազմաթիվ են, որոնցից են.
Սեռական զգացմունքի ուշացած զարգացում (ինֆանտիլիզմ)
Հոգեկան վնասվածքներ
Հոգեբանական տրամադրվածություն
Միջավայրի անբարենպաստ լինելը (աղմուկ, ոչ հարմարավետ բնակարանգ)
Զուգընկերոջ անբարյացակամ վերաբերմունք
Հոգեկան աններդաշնակություն
Հղիանալու վախ
Սեռական բռնություն
Օրգանական հիվանդություններ (էնդոկրին, գլխուղեղգ)
Վիտամինային անբավարարություն
Ֆիզիկական և հոգեկան գերհոգնածություն
Կան դեպքեր, երբ առկա է կնոջ մոտ բնածին հոգեբանասեռական անբավարարություն, որի ժամանակ կինը չի կարող ունենալ սեռական զգացում և բավարարություն: Նրանց համար սեքսը չունի ոչ մի նշանակություն:
Այսպիսի խանգարումների դեպքում հարկավոր է կատարել սեքսոլոգիական խորհրդատվություն: