Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մադոննան պատկերված է դստեր հետ։ Ոճային մայրիկը պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի եւ գեղեցիկ պայուսակի հետ։ Նրա դուստրը եւս պուտավոր զգեստ է կրում։ «Եվ թող ամբողջ աշխարհը սպասի»,- մեկնաբանություններում գրել է Մադոննա Հարությունյանը։