Բաղադրամասեր
1 լ եռացրած սառեցրած ջուր,
50 գ անանուխ,
1 կիտրոն,
5 գ քերած կոճապղպեղ:
Պատրաստման եղանակը
Քերել կոճապղպեղը, մանր կտրատել անանուխը, քամել կիտրոնի հյութը:
Այս ամենն ավելացնել ջրի մեջ, թողնել, որ թրմվի 2-3 ժամ:
Այնուհետև քամել և 1 ժամով դնել սառնարանում:
Խմել 7 օր 200 գրամ ամեն ուտելուց առաջ:
Այս ըմպելիքն ունի սուր համ, այդ պատճառով նրանց, ովքեր նախկինում կիտրոնով և կոճապղպեղով բաղադարտոմսեր չեն փորձել, խորհուրդ է տրվում առաջին մի քանի օրը սկսել 100 գ-ից: