Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել հեռավոր անցյալից, ավելի ստույգ` 1997 թվականից։

 

 Երգիծաբան, ՈւՀԱ–ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել հեռավոր անցյալից։

 

«Մոտավորապես 1997 թվական։ «Նոր հայերն» ու «Մախաչկալայի թափառաշրջիկները» («Махачкалинские Бродяги»)Սոչիում։ Գտա՞ք ինձ։ Այլապես ես այդ խառնաշփոթի մեջ շատերին եմ նման #квн #махачкалинскиебродяги #новыеармяне», – լուսանկարին կից գրել է Մարտիրոսյանը։

Լուսանկարում Գարիկից բացի շատ են հայտնի դեմքերը, ինչպես հայկական թիմից, այնպես էլ Մախաչկալայի։

Հետաքրքիր է, որ առաջիններից մեկը, որ մեկնաբանություն է գրել, երգիչ Սոսո Պավլիաշվիլին է։

Комментарий Сосо Павлиашвили под фотографией Гарика Мартиросяна

Գարիկ Մարտիրոսյանի կնոջը հրավիրել են Սոչի առանց ամուսնու

«Սոչիում հայտնի հավաք էր… Հարավն էին կիսում… Գնչուական հարսանիք», – գրել է երգիչը։

Ավելի վաղ Մարտիրոսյանը` ՈւՀԱ–ի եզրափակչից 22 տարվա վաղեմության ձայնագրություն էր հրապարակել, որտեղ կանխատեսել էր Ուկրաինայի նախագահական ընտրություններում հումորիստի հաղթանակը։

 

armeniasputnik.am