Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում աչքերը փակ նստած է։ Նա կրում է սեւ հագուստ։ Իսկ կադրին կից նա գրել է․ «Մարդ պիտի մի քիչ քթածակ ունենա»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանը հումորային լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր տաքսու վարորդի կերպարում։ Նա բեղերով էր, կանգնած էր դեղին մեքենայի կողքին։ Իսկ կադրին կից դերասանը գրել էր․ «Տուրիստի սեզոնը բացվավ»։