Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Голос.Дети» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, հաղորդում է РБК-ն:

Նման որոշումն ընդունվել է կիբերհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների առնչությամբ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել ենլ:

Հիշեցնենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել: