Ամերիկացի վիդեոբլոգեր Քրիս Մոնրոն, ով Յութուբում հայտնի է իր PrankInvasion ալիքով, հրապարակել է տեսանյութ, որտեղ համբուրվում է իր մայրիկի հետ:
Տեսանյութի սկզբում նա համոզում է իր մայրիկին համբուրել իրեն՝ ասելով, որ այդ հոլովակը համացանցում պոպուլյար կդառնա: Տեսանյութը հրապարակվել է մայիսի 4-ին և արդեն իսկ ունի 600.000 և ավելի դիտում:
Ավելի վաղ Քրիսը համբուրվել էր իր քրոջ հետ՝ դառնալով համացանցի քննարկման առարկա և հավաքել մոտ 7 միլլիոն դիտում Youtube հարթակում:
Սա վառ օրինակ է, թե ինչերի են պատրաստ մարդիկ հանուն ինտերնետային հայտնիության: