Էյֆելյան աշտարակի գետնախարսխի մոտ կազմակերպված բեմում տեղի է ունեցել էլեկտրոնային երաժշտության համերգ աշտարակի 130-ամյակի առթիվ, որը նշվում է այս տարի: Երեկոյան աշտարակի կամարները լույսով է ողողել գունագեղ լուսային շոուն՝ լազերային լուսարձակների կիրառմամբ, որը ներկայացրել է այդ կոթողի պատմությունը:

Տոնի մեդիական մասին նախորդել է բարեգործականը. Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոյի հանձնարարությամբ 6-ից 12 տարեկան 1,3 հազար դպրոցականների համար կազմակարպվել են անվճար էքսկուրսիաներ աշատարակով: Ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) բեմից հնչել են ֆրանսիացի երգչուհի և կոմպոզիտոր Ժանն Ադեդի երգերը, որն անվճար ելույթ է ունեցել բազմաթիվ հանդիսականների առջև: