Lyst հարթակը, որը մասնագիտացած է նորաձեւության ոլորտում սպառողական վարքագծի վերլուծության վրա, կազմել է այս պահին ամենանորաձեւ իրերի ցանկը, հայտնում է The Independent-ը։

Առաջատարը Alexander McQueen ապրանքանիշի կաշվե սպորտային կոշիկներն են, որոնց արժեքը կազմում է շուրջ 30 հազար ռուբլի։ Երկրորդ հորիզոնակում իտալական Prada նորաձեւության տան գլխազարդն է, որը զարդարված է դեկորատիվ փշերով։ Օնլայն խանութում դրա արժեքը կազմում է 40 հազար ռուբլի։ Ամենապահնջված իրերի եռյակը եզրափակում է ֆրանսիական Jacquemus ապրանքանիշի Le Chiquito փոքրիկ պայուսակը (հասանելի է 30 հազար ռուբլիով)։

Картинки по запросу кеды маквин

 

Չորրորդ տեղում Gucci-ի՝ ոսկեգույն լոգոտպիով գոտին է, հինգերորդում՝ Sandy Liang-ի մորթյա վերարկուն է, վեցերոդում՝ Fendi նորաձեւության տան baguette bag պայուսակը։

Lyst-ի մասնագետները յուրաքանչյուր տարի հրապարակում են հաշվետվություններ 12 հազար օնլայն խանութներում 5 մլն գնորդների նախընտրությունների մասին։ Հաշվետվությունները կազմվում են որոնողական համակարգերում հարցումների հիման վրա։

Փետրվարին Lyst-ն աշխարհում ամենապահանջված ապրանքանիշ է համարել իտալական Gucci նորաձեւության տունը։ Ապրանքանիշի ամենաշատ որոնված ապրանքաներն էին Gucci Soho Disco bag դասական պայուսակը եւ լոգոտիպով գոտին։

 

style.news.am