Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի շիկահեր դերասանուհի Ելենա Վարդանյանն Instagram-ի իր էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, որոնք անմիջապես բարեհունչ մեկնաբանությունների միջոցով գնահատում են օգտատեր-երկրպագուները:

Այս անգամ կրքոտ գեղեցկուհի-դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ տեսքով։ Իր հրապարակած լուսանկարում դերասանուհին կրում է մուգ կանաչ, ատլասե, խորը դեկոլտեով զգեստ, վառ դիմահարդարմամբ է։ Առավել արտահայտիչ են շուրթերը։ Դերասանուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել, սակայն էջի հետեւորդները գնահատել են նրա շքեղ տեսքը։