Սխալ 1. Համոզմունքը, որ սեռական ցանկությունը պետք է ինքնաբուխ լինի
«Սիրելիս, սիրով չզբաղվե՞նք» արտահայտությունը հանգցնում է շատերի լիբիդոն։ Դեռևս Զ․ Ֆրեյդի ժամանակներից իշխում է այն կարծիքը, որ կա միայն մի տեսակի լիբիդո՝ սպոնտանը։ Հասկացաք, որ սեքս եք ուզում, և այդ ձեզ գրգռում է։ Տղամարդու ցանկությունը սովորաբար հենց այդպես էլ առաջանում է։ Իսկ այ կանայք հաճախ պարզապես «սառչում» են առաջարկը լսելիս, ավելին՝ մեղադրում են իրենք իրենց, որ չեն կարողանում ակնթարթորեն գրգռվել, չնայած որ սիրում են ամուսնուն։ Իգական լիբիդոն այլ է։ Նրանց համար կարևոր է հուզական, հոգեբանական, էներգետիկ և ֆիզիկական ստիմուլյացիան, գրգռումն ի հայտ է գալիս խորը կապի, փոխադարձ հոգատարության, նրբության և ցանկությունների փոխանակման շնորհիվ։
Կանանց համար սեքսն անհնար է առանց հուզական և ֆիզիկական ազատ, բաց վիճակի, ինչը չի կարելի առաջացնել կամքի ուժով։
Հաճախ նրբության դրսևորումներն ավարտվում են կարճատև գգվանքով, իսկ այդ սպանում է կնոջ ցանկությունը։ Այն պետք է արթնացնել և ոչ թե պարտադրել, որ առաջանա, պետք է հասկանալ, որ նրանց կամար սեքսն անհնար է առանց հուզական և ֆիզիկական ազատության, ինչը չի առաջանում միայն կամքի ուժով։ Կանայք, որոնք չեն հասկանում լիբիդոյի մեխանիզմը, կարծում են, որ մի փոքր գրգռվածությունը բավարար է սեքսով զբաղվելու համար։
Նրանք չեն պատկերացնում, որ հնարավոր է հասնել լիարժեք գրգռվածության, և այդ դեպքում սեքսն ավելի մեծ հաճույք ու բավարարվածություն կպատճառի և իսկական մտերմություն կհաստատվի։ Երբ կանայք սովորում են հասնել առավելագույն գրգռվածության և խորը սեռական հաճույք ու բավարարվածություն զգալ, նրանց լիբիդոն ավելի ինքնաբուխ է դառնում։
Սխալ 2. Օրգազմի ձգտելը
Սիրային հարաբերության սկզբում սեքսը կրքոտ է լինում, որովհետև մենք ավելի բաց ենք ու հետաքրքրասեր։ Սակայն ժամանակն անցնում է և դադարում ենք ուսումնասիրել միմյանց, մեզ թվում է, թե արդեն լավ ենք ճանաչում մեր զուգընկերոջը և կարող ենք նրան հաճույք պատճառել։ Այդ նույնպես սպանում է ցանկությունը, հատկապես՝ կանանց։ Կորչում է սեքսի ընթացքում մեկ ամբողջություն կազմելու զգացումը և մնում է միայն վերջնական նպատակը՝ օրգազմը։ Հարկավոր է վերադարձնել հետաքրքրասիրությունը և հաճելի սպասումը, հարաբերություններում կիրք ավելացնել ցանկությունը բոցավառելու համար։
Սխալ 3. Հպում ու քնքշանք միայն հպման համար
Հպվելն ու շոյելը մեկ ամբողջություն կազմելու ուղիներն են, դրանք են գրգռում։ Բայց եթե ձեզ համար դրանք պարզապես անհրաժեշտ տարրեր են սեքսի ճանապարհին, դրանց կախարդական ուժը կորչում է։ Դրանք կարևոր են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար։ Սովորելով «ընդունել» հպումները, դրանք զգացողությունները մարմնում կենտրոնացնելու ուժ են ձեռք բերում, և սեռական ակտն ավելի երկարատև է դառնում։
Ազատվեք կարծրատիպերից, պետք է հասկանալ, որ կանայք և տղամարդիկ տարբեր են նաև այդ հարցում, կանայք պատրաստ չեն սպոնտան սեքսի և նրանց ավելի շատ հուզում է պրոցեսը և ոչ թե արդյունքը, նրանց համար հպումներն ու շոյանքը շատ ավելին են, քան միայն որպես սեռական կոնտակտի տարր։
Թարգմանությունը և խմբագրումը՝ www.sotskiy.am