Էթիկայի որոշ կանոններ կան, որոնց իմացությունը ցանկալի է։ Այդ կանները ցույց կտան ձեր դաստիարակության մակարդակը, ինչպես նաև նրանց շնորհիվ հարգանք կցուցաբերեք շրջապատի նկատմամբ։
Այս ամենում ոչ մի բարդություն չկա, գլխավորը պահպանել խոսքի մշակույթը, ունենալ գեղեցիկ տեսք, լինել հարգալից և հետևել էմոցիաներին։ Ծանոթացեք էթիկայի այն կանեների հետ, որոնք հարկավոր են ժամանակակից մարդուն։
Պետք է ճիշտ ընդունել գովասանքը
Եթե ձեզ որևէ բանի համար գովում են, ապա հարկավոր է ուղղակի ասել շնորհակալությու՝ առանց որևէ բացատրության։
Ձեռքսեխմում
Հանդիպման ժամանակ ձեռքսեխման համար առաջինը պետք է կինը մեկնի իր ձեռքը։
Ճիշտ վարվելակերպ կինոթատրոնում, թատրոնում, համերգասրահում
Շարքերով անցնելիս անհրաժեշտ է թեքվել դեպքով դեպի նստած մարդիկ։ Առաջինը անցնում է տղամարդը, իսկ նրանից հետո կինը։ Եթե ուշացել եք, ապա պետք է նստեք մոտակա ազատ աթոռին։
Հարց այն մասին, թե ով է վճարելու
Եթե ասվել է «Ես հրավիրում եմ», ապա դա նշանակում է, որ վճարելու է հրավիրողը։ Երբ ասում են «Գնանք սրճարան», ապա դա նշանակում է, որ յուրաքանչյուրը վճարելու է իր համար։ Տղամարդը կարող է հաշիվը փակելու ցանկություն հայտնել, սակայն կինը առաջարկից հրաժարվելու իրավունք ունի։
Վերելակի մեջ
Առաջինը մտնում է տղամարդը, իսկ դուրս գալիս առաջինը լինում է նա՝ ով ավելի մոտ է կանգնած դռանը։
Մեքենայում
Առաջինը նստում է կինը, իսկ նրանից հետո տղամարդը։ Մեքենայից իջնելիս առաջինը դուրս է գալիս տղամարդը, իսկ նրանից հետո կինը։ Եթե ուղևորները լավ են ճանաչում միմյանց, ապա կարող են միասին նստել մեքենան։