«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատությունից հետո թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների և սիրո համար»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ դարպասապահը պորտուգալական թիմի մարզման ժամանակ սրտամկանի ինֆարկտ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վիրահատության էր ենթարկվել: