Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Հոլովակում երգչուհին կրում է սեւ, խորը դեկոլտեով տոպ, նույն երնգի ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։ Կարմրահեր գեղեցկուհին մեկնաբանությունների հատվածում իր հետեւորդ-երկրպագուներին տեղեկացրել է, որ սպասվում է նոր ֆոտոշարք։