Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, ծնվել է 1978 թվականին: Զույգն ունի երկու երեխա՝ 15-ամյա աղջիկ և 6-ամյա տղա: Ինչպես տեղեկացնում է РБК-ն, Ելենան մասնագիտությամբ ճարտարապետ է։
Զելենսկու ներկայացրած հայտարարագրում նշվում է, որ կնոջն է պատկանում «Զելարի Ֆիշ» ընկերության բաժնետոմսերի 25%-ը: Ելենան ունի 2 բնակարան՝ 129,8 և 284 քմ. մակերեսով, 337,8 քմ. մակերեսով ոչ բնակելի նշանակության տարածք, Mercedes-Benz S 500 4Matic մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև կրում է Breguet և Piaget բրենդի ժամացույցներ, Graff բրենդի զարդեր:
Ելենան նշել է, որ դեռ չգիտի՝ ինչով է զբաղվելու որպես Ուկրաինայի առաջին տիկին, միաժամանակ ընգծելով, որ չի ցանկանում հասարակության ուշադրությունն իր կողմը հրավիրել: