«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանն Instagram-ի իր էջում մերկ կրծքով լուսանկար Է հրապարակել նոր նախագծի գործարկման առթիվ։

Այդ կերպ նա հայտնել Է Roosh կայքի բացման մասին, որը նվիրված Է գեղեցկությանը, առողջությանը, ճամփորդություններին ու տնային տնտեսվարությանը:

Լուսանկարում Քիմ Քարդաշյանի ավագ քույրը միայն վարտիքով կանգնած է հյուրասենյակում՝ կուրծքը ծածկելով ձեռքով եւ iPad-ով: Լուսանկարին կից գրությունը հղում է պարունակում Roosh կայքին, որը գործարկվել է ապրիլի 2-ին: Կայքն ունի մի քանի բաժին՝ առողջություն եւ գեղեցկություն, կյանք ու ոճ, տուն եւ զվարճանք: Բացի այդ, Roosh-ը նաեւ պատմում Է Քարդաշյանների ընտանիքի ու Ջենների կյանքի վերջին նորությունների մասին:

 
 
 
 

յուններին ու տնային տնտեսվարությանը: