Հայաստանի ներկայացուցիչը կլինի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպման տեսուչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 7-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ «Զենիթ» (Ռուսաստան)-«Վիլյառեալ» (Իսպանիա) հանդիպումը:
Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: