Լոնդոնում գործող գողերի բանդան փոշեկուլներով տասնյակ հազար ֆունտ ստերլինգ է գողացել ավտոկայանատեղիների հաշվիչներից։
Նշվում է, որ ավազակները սկզբում սարքերի մեջ անցք են բացել գայլիկոնի կամ ավտոմոբիլի օգնությամբ։ Հետո այնտեղ մտցրել են փոշեկուլի փողը և դրանով քաշել ներսում առկա գումարը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Միայն Լոնդոնի արևմուտքում 12 քառակուսի կմ տարածք զբաղեցնող Քենսինգթոն և Չելսի թաղամասերում տարվա ընթացքում այս կերպով նրանք գողացել են 120 հազար ֆունտ ստերլինգ։
Քաղաքային թաղամասի խորհուրդը չի բացառում, որ գողերի դեմ պայքարելու համար հարկավոր է հրաժարվել ավտոկայանների կանխիկ վճարումներից և ամբողջովին անցնել բջջային հավելվածով վճարումներին։ Դա կարող է դուր չգալ վարորդներին․ սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն՝ վարորդների 70%-ը խուսափում է այն ավտոկայանատեղիներից, որոնցում վճարում հնարավոր է կատարել միայն սմարթֆոնի օգնությամբ։