Բրիտանիայի Ուոլթշիր դքսության 51-ամյա բնակիչ Բրայան Բեյլիսսը, կյանքի մեջ առաջին անգամ դաշտերում տարօրինակ երևույթի ականատես է եղել։ Այնտեղ առեղծվածային կերպով հայտնվել էին ձնե գալարներ։ Ինչպես բացատրել է BBC-ի օդերևութաբան Իեն Ֆերգյուսոնը, ձյան գալարները հազվադեպ հանդիպող բնական երևույթներ են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ ձյունը ծածկվում է սառցի բարակ շերտով, որն է թույլ քամու ազդեցությամբ ստանում է իր այդ տեսքը։
Նյութի աղբյուր blognews.am