Դերասանուհի Էլեն Ասատրյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Ես ուզում եմ, որ կանայք ուժեղ լինեն․․․ ոչ այնքան, որ իրենց մեջքին պարկեր քարշ տան։ Ո՛չ։ ․․․ Այլ որպեսզի կարողանան դուռը փակել այն մարդու քթի առաջ, ով իրենց ուրախություն չի բերում․․․ Որպեսզի թույլ չտան իրենց նեղացնել, ինքնաբավ լինեն, ամբողջական, և իրենց հանդեպ հարգանքով լեցուն․․․ Որպեսզի չվախենան միայնակությունից, որպեսզի իրենց սիրեն այնքան ուժգին, որ ոչ մեկին թույլ չտան նսեմացնել իրենց․․․ Որպեսզի հետևեն իրենց արտաքուստ, ներքուստ ավելի հարուստ դառնան, և դադարեն համարել, թե ամենաուժգին ցավն անպատասխան սերն է, իսկ իրենց կյանքի նպատակը՝ հնարավորինս արագ ամուսնանալը:Առաջ մղվեն ներքին կենդանությամբ,որպեսզի դադարեն իրենք իրենց ստել և համաձայնվել քչին։ Լինեն ամբողջական ու հնչող»։