Հղիությունը և դրա ողջ ընթացքը շատ բարդ է: Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ է կատարվում այն ծնողների հետ, ովքեր իմանում են, որ երեխան թերություններով է ծնվելու:
Այսպիսի դեպք պատահել է մի զույգի հետ, որը տղա երեխային էր սպասում: 24 շաբաթականում բժիշկները ծնողներին հայտնեցին, որ երեխայի շրթունքները շրջված են:
Բժիշկը կարծում էր, որ ծնողները կդադարեցնեն հղիությունը, քանի որ այս դեֆորմացիան կարող է այլ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, սակայն երեխան, ի զարմանս շատերի, լույս աշխարհ եկավ:
Ահա այսպիսի տեսք ուներ երեխան ծնվելուց անմիջապես հետո:
Վնասված շուրթը երեխային խանգարում էր թե՛ շնչել, թե՛ ուտել, սակայն ծնողները կարողացան դիմակայել և պայքարել սրա դեմ:
Որոշ ժամանակ անց ծնողները կարողացել են բավական գումար հավաքել և վիրահատել փոքրիկին։ Երեխայի մայրը պատմում է, որ մի օր ռեստորանում մի անծանոթ 1000 դոլարի չեկ է դուրս գրել:
Հետգրությունում անծանոթը գրել էր, որ դա գեղեցիկ երեխայի համար է:
Հիմա երեխան վերականգնվում է: Երեխային ևս մի քանի վիրահատություն է սպասվում, սակայն նա երջանիկ ու առողջ է:
Ինչպես տեսնում եք, երեխան այժմ էլ հրաշալի տեսք ունի: