Ռուսաստանի ղեկավարը թերահավատորեն է մոտենում «Hunter Killer» ամերիկյան ֆիլմի սցենարին։ Այս մասին նա հայտնել է G20 գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիս ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին թե ինչ տպավորություն ունի ամերիկյան այդ մարտաֆիլմի մասին։
Լրագրողը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ նա ևս տեսել է ֆիլմը, իսկ Պուտինն իր հերթին դիմել է լրագրողին, որ նա պատմի ֆիլմի սյուժեն։
Թղթակիցը սկսեց պատմել պատմություն, որ ՌԴ նախագահը բռնի գրավում է բևեռային ռազմաբազան, իսկ հետո նրան փրկում է ամերիկյան ստորջրյա սուզանավի հրամանատարը: Պուտինը հարցնում է. «Մեր բազայո՞ւմ»:
«Դա անհավանական սցենար է: ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային նվիրաբերած երկու փոքրիկ նավակներ, մենք թույլ չենք տալիս անցել Կեռչի նեղուցը, բայց ուզո՞ւմ եք, որ միջուկային սուզանավը մտնի մեր բազա»,- հարցրեց նա ապա շարունակեց ․ «Վատ ֆիլմ է», այնուհետև լրագրողի հետ ձեռքսեղմումից հետո հեռացավ։