Հաճախ ավելորդ կիլոգրամներից հնարավոր չի լինում ազատվել նույնիսկ պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածության և հավսարակշռված սննդակարգի կանոններին հետևելու դեպքում: Med2.ru-ն ներկայացրել է մի քանի պատճառ, որոնք խանգարում են ազատվել կիլոգրամներից:
Չափից շատ եք ուտում: Ճիշտ սնվելիս մարդիկ ուշադրություն չեն դարձնում օգտագործվող մթերքի քանակին՝ մոռանալով, որ այդ սնունդը ևս կալորիական է, և չափն անցնելու դեպքում պարզապես հնարավոր չի լինի ազատվել ավելորդ կիլոգրամներից:
«Թաքնված թշնամիների» շարքին կարելի է դասել չորամրգերը, ընդեղենը, որոնք չարաշահելու դեպքում կարող եք մոռանալ նիհարելու մասին: Հիշեք, որ նիհարելու համար հարկավոր է ավելի քիչ կալորիա օգտագործել, քան ծախսում եք: Եթե շարունակեք նույն քանակով կալորիաներ օգտագործել, ավելորդ կիլոգրամները պարզապես չեն հեռանա:
Հյուծող ֆիզիկական ակտիվության: Մարդիկ, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, հաճախ իրենց ծանրաբեռնում են կարդիո պարապմունքներով՝ մոռանալով, որ դա բավարար չէ: Միայն ուժային պարապմունքների համադրությունը կարող է օգնել արագացնել նյութափոխանակությունն ու կալորիաների այրումը, ինչը հանգեցնում է քաշի նվազեցման և ճարպային զանգվածի կորստի:
Նյութափոխանակությունը կանգ է առել: Արագ նյութափոխանակությունն ուղիղ կապ ունի գեղեցիկ կազմվածքի հետ. որպեսզի ավելորդ կիլոգրամները հեռանան, հարկավոր է արագացնել նյութափոխանակությունը: Դրա համար կարևոր է ակտիվ կենսակերպ վարել, քնել, բավարար քանակով ջուր օգտագործել և հասարակշռել սննդակարգը:
Նյութափոխանակությունը կարող է դանդաղել տարբեր գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ քիչ քանակով բջջանյութ և սպիտակուցներ օգտագործելու արդյունքում: Բավարար քանակով ջուր խմեք, քանի որ նյութափոխանակության դանդաղումը կարող է նաև օրգանիզմի ջրազրկման հետևանք լինել: Նյութափոխանակության արագության վրա բացասաբար են անդրադառնում նաև քիչ քանակով ածխաջրեր և ճարպեր պարունակող դիետաները, ինչպես նաև՝ ալկոհոլի չարաշահումը: Շտկեք սննդակարգը, և դրական փոփոխությունը երկար չի ստիպի սպասել:
Առողջական խնդիրներ: Եթե հետևում եք առողջ սննդակարգի կանոններին, պարբերաբար մարզվում եք, սակայն ավելորդ կիլոգրամները համառորեն չեն հեռանում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Մի խումբ առողջական խնդիրներ կարող են ազդել քաշի վրա, այդ թվում՝ վահանաձև գեղձի խնդիրներ, մակերիկամների աշխատանքի խանգարումներ, և այլն:
Սննդի ընունում՝ առանց վերահսկողության: Նախաճաշի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն ինքնազգացողության, այլև կազմվածքի վրա: Սննդի առաջին ընդունումն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, թույլ չի տալիս օրվա ընթացքում չափից շատ ուտել: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում նիհարել, ուշադիր եղեք սնվելու կանոններին. հնարավոր է՝ երեկոյան ժամերին ծանր մթերք եք օգտագործում, որը շատ կալորիական է, և որի յուրացման համար երկար ժամանակ է պահանջվում