Բաղադրամասեր
- 0.5 ալյուրին ՝
- 150 գրամ մածուն,
- 3 գլուխ սոխ,
- 8 ճ/գ յուղ, ջուր,
- աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի:
- Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել:
- Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված:
- Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում:
- Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա:
- Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: