2006 թվականին՝ ավտովթարից հետո չինացի Վան Շուբայուն ընկել էր կոմայի մեջ։ 12 տարիների ընթացքում նրա ծեր մայրը խնամել է տղային։ 12 տարի անց ծեր մոր չարչարանքները արդարացել են և նրա որդին արթնացել է խոր կոմայից և ժպտացել իր 75 ամյա մորը։ Մայրը որդուն խնամելու համար ծախսել էր իր ողջ ունեցվածքը՝ շուրջ 17 հազար դոլլար։
Հերթապահության տարիներին մայրը նիհարել է 20 կգ, քանի որ փողի բացակայության պատճառով չէր սնվում։
Չնայած, որ Վանը դեռևս չի կարողանում շարժվել, այնուամենայնիվ նա լսում է մորը և կարողանում է ժպտալ նրան։