Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը որոշել էին առանց պատճառի ընկերներին հրավիրել իրենց ամրոց: Հյուրերի թվում էին Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անդրեյ Մալախովը և այլ ճանաչվածներ: Այս մասին գրում է ivona.bigmir.net-ը:

Բացի «ֆիրմային» ճաշատեսակից, որը պատրաստել էր հենց Ալլա Պուգաչովան, ճաշացանկում ներառվել էին նաև սև ձկնկիթ, շամպայն և այլ թանկարժեք ճաշատեսակներ և խմիչքներ:

Հյուրասիրության վերջում հյուրերին սպասվել է ևս մեկ անակնկալ։ Ամուսնուց գաղտնի տան նկուղում Ալլան գիշերային ակումբ է կառուցել և նվիրել Մաքսիմին: